Երրորդ երկրներից ներկրվող ավտոմեքենաների մաքսազերծումը թանկանալու է. Բաբկեն Թունյան
11:12 - 27 հուլիսի, 2019

Երրորդ երկրներից ներկրվող ավտոմեքենաների մաքսազերծումը թանկանալու է. Բաբկեն Թունյան

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն իր ֆեյսբուքյան էջում գրուլ է.

«Հարգելի բարեկամներ,

Ինչպես գիտեք, 2020 թվականի հունվարի 1-ից տեղի է ունենալու ՀՀ տարածք ներմուծվող ավտոտրանսպորտային միջոցների համար մաքսային վճարների հաշվարկան փոփոխություն՝ ԵԱՏՄ կարգավորումներին համապատասխան։

Այսինքն, փաստացի երրորդ երկրներից ներկրվող ավտոմեքենաների մաքսազերծումը թանկանալու է։

Ուրեմն, հնարավոր խնդիրներից խուսափելու համար,հաշվի առնելով, որ արտերկրից մեքենա գնելու և Հայաստան տեղափոխելու պրոցեսը ժամանակ է պահանջում՝ 1.5-2.5 ամիս, լավ կլինի, որ ձեր գործարքները այնպես կազմակերպեք, որ մեքենաները Հայաստան հասնեն ու մաքսազերծվեն մինչև դեկտեմբերի 31-ը։

Ըստ ԵԱՏՄ կանոնների, կիրառվելու է փաստացի հայտարարագրման պահին գործող օրենսդրությունը՝ անկախ ձեռք բերման ամսաթվից։

Նախապես ասեմ, որ ո՛չ կառավարությունը, ո՛չ ԱԺ-ն չեն կարող ժամկետ երկարացնել, քանի որ դա ԵԱՏՄ շրջանակներում է որոշվում։

Առաջիկայում ՊԵԿ-ը լրացուցիչ՝ ավելի մանրամասն տեղեկատվությամբ հանդես կգա»։

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել