Երկրորդ համաշխարհայինից հետո ձևավորված աշխարհակարգը փլուզվում է. Ֆրանսիայի նախկին վարչապետ |armenpress.am|
10:26 - 08 հունիսի, 2019

Երկրորդ համաշխարհայինից հետո ձևավորված աշխարհակարգը փլուզվում է. Ֆրանսիայի նախկին վարչապետ |armenpress.am|

armenpress.am: 2005-2007 թթ. Ֆրանսիայի վարչապետ Դոմինիկ դը Վիլպենը կարծում է, որ Դիլիջանում անցկացվող «Մտքերի գագաթնաժողով»-ը կարող է նպաստել ավելի լավ փոխըմբռնմանը և երևակայության գործածմանը: Հունիսի 8-ին Դիլիջանում անցկացվող ասուլիսի ժամանակ Դոմինիկ դը Վիլպենը նշեց, որ աշխարհում ներկայումս առկա են սխալ գաղափարներ, տարընկալումներ, հակամարտություններ, և մարդին դա իրենց մաշկի վրա են զգում:

«Ինձ տարիների ընթացքում զարմացրել է այն, որքան քիչ երևակայություն է օգտագործվում աշխարհում: Դիվանագիտությունն այն ոլորտն է, որտեղ մարդիկ օգտագործում են իրենց ուղեղները և գաղափարները, որպեսզի ավելի լավ աշխարհ կառուցեն, բայց եթե նայում ենք աշխարհի այսօրվա վիճակին, մենք տեսնում ենք , որ աշխարհի այն կարգը, որը ձևավորվել է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, լիովին փլուզվել է և փլուզվում է:

Մենք չենք տեսնում, նոր աշխարհը ինչպիսին է լինելու, ինչպիսին են լինելու նոր հաստատությունները, ինստիտուտները , որոնք հիմնելու են նոր գաղափարներ և հայեցակարգեր, որոնք ձևավորելու են այն աշխարհը, որում մենք ապրելու ենք »,- ասաց Ֆրանսիայի նախկին վարչապետը:

Այդ խնդիրը լուծելու համար Դոմինիկ դը Վիլպենը անհրաժեշտ է համարում միմյանց հասկանալը և երևակայության օգտագործումը, իսկ այդ ամենը, ըստ Ֆրանսիայի նախկին վարչապետի, պետք է վերածել գործողության:

Նա հիշեցրեց, թե ինչպես են Ֆրանսիան և Գերմանիան դարեր շարունակ պատերազմել, սակայն Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո որոշել, որ ամենավատ թշնամին կարող է դառնալ ամենալավ բարեկամը:

«Լավագույն հարաբերություններ ձևավորելն ուղղակի պրակտիկայի խնդիր է: Եթե դրան ուզում ենք հասնել, մենք պետք է սկսենք մեզանից , պետք է սկսենք առաջին հերթին փոխել մեզ , ինչը հնարավորություն կտա ուրիշների հետ ավելի լավ հարաբերություններ ունենալ»,- եզրափակեց Ֆրանսիայի նախկին վարչապետը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել