«Երկու ամսում կունենանք նախագիծը». Խցանումների հարցը՝ կառավարության օրակարգում է |news.am|
08:16 - 10 հոկտեմբերի, 2019

«Երկու ամսում կունենանք նախագիծը». Խցանումների հարցը՝ կառավարության օրակարգում է |news.am|

news.am։ Կառավարության նախարարական կոմիտեում հանձնարարվել է Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությանն ու ոստիկանությանը, որ համատեղ քննարկեն ու լուծեն նաեւ խցանումների խնդիրը: Այս մասին կառավարության նիստում նշեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

«Շատ դեպքերում, պատահարի դեպքում՝ մեքենաները կանգնում են եւ երկար խցանում է առաջանում ասենք, 50-60 հազար դրամ վնասի պատճառով: Երկու ամսվա ընթացքում արդեն կունենանք նախագիծ, որը լուծումներ կտա այս հարցերին»,-ասաց նա:

Իր հերթին Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հավելեց, որ շատ զարգացած երկրներում վթարի մասնակից վարորդները պարտավոր են նկարել վթարը, համաձայնության գալ ու հանել մեքենաները, այլապես տուգանվում են, իսկ Հայաստանում դա կամավորության սկզբունքով է արվում, եթե վարորդները համաձայնության են գալիս: Նա ընդգծեց, որ քննարկումների արդյունքում կգտնվեն օպտիմալ լուծումներ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել