Երեւան քաղաքի դատարանից պատասխանել են Քոչարյանի պաշտպանին. վերջինս եւս մեկ դիմում կներկայացնի |armtimes.com|
09:18 - 22 ապրիլի, 2020

Երեւան քաղաքի դատարանից պատասխանել են Քոչարյանի պաշտպանին. վերջինս եւս մեկ դիմում կներկայացնի |armtimes.com|

armtimes.com: Երեւան քաղաքի դատարանի աշխատակազմի ղեկավար Արմեն Ալսանյանը պատասխանել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանի երրորդ դիմումին:

Այս մասին տեղեկացրեց պաշտպան Հովհաննես Խուդոյանը՝ նշելով, որ ստացել է շատ հետաքրքիր պատասխան. «Նշված է՝ տեղեկացվել եք, որ ամսի 17-ին Աննա Դանիբեկյանը վերադառնալու է, ձեր հարցերը կարող եք ուղղել իրեն. այդքանն է պատասխանը»,- ասաց Խուդոյանը:

Իր երրորդ, հարցմամբ Հովհաննես Խուդոյանը հետաքրքրվել էր, թե կոնկրետ որ օրը եւ ինչ եղանակով է դատարանին հայտնի դարձել, որ Աննա Դանիբեկյանը ժամանակավոր անաշխատունակության վիճակում է գտնվելու մինչեւ ապրիլի 16-ը, արդյոք փորձ կատարել են՝ ճշտելու՝ Դանիբեկյանը համաձայն է, որ իր բացակայության հիմքերը (առողջական վիճակը, հիմնավորող փաստաթղթերը) ներկայացվեն պաշտպաններին, եթե հրաժարվել է, ապա ինչ պատճառաբանությամբ: Անդրադառնալով համացանցում տարածված այն տեղեկությանը, թե դատավորի բացակայության պատճառը քթի վիրահատությունն է, Հովհաննես Խուդոյանը խնդրել էր նշել՝ որքանով է դա համապատասխանում իրականությանը:

Զրույցում Հովհաննես Խուդոյանն ասաց, որ առաջիկայում 4-րդ դիմումը կուղարկի Երեւան քաղաքի դատարան։

Շարունակությունը՝ armtimes.com-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել