Երեկ ԱՄՆ Սենատում կասեցված բանաձևն այլ բանաձև է և ոչ մի կապ չունի պատմություն դարձած բանաձևի հետ․ Մարուքյան
06:03 - 15 նոյեմբերի, 2019

Երեկ ԱՄՆ Սենատում կասեցված բանաձևն այլ բանաձև է և ոչ մի կապ չունի պատմություն դարձած բանաձևի հետ․ Մարուքյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Կարևոր իրազեկում

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունված Հայոց ցեղասպանության վերաբերյալ ԱՄՆ դիրքորոշումը հաստատող թիվ 296 բանաձևն անբեկանելի փաստ է: Երեկ ԱՄՆ Սենատում կասեցված բանաձևն այլ բանաձև է և ոչ մի կապ չունի արդեն ընդունված և պատմություն դարձած բանաձևի հետ: Թիվ 296 բանաձևը չի հաջողվել կասեցնել, և դա այսօր կա և, կրկնում եմ, պատմական իրողություն է»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել