Երեկվա ընթացքում մենք 3-4 կասկածել դեպք ենք ախտորոշել, բոլորի դեպքում թեստի պատասխանները բացասական են եղել․ Նիկոլ Փաշինյան
12:05 - 02 մարտի, 2020

Երեկվա ընթացքում մենք 3-4 կասկածել դեպք ենք ախտորոշել, բոլորի դեպքում թեստի պատասխանները բացասական են եղել․ Նիկոլ Փաշինյան

Հայաստանում կորոնավիրուսի կանխարգելման հանձնաժողովը այսօր ժամը 10-ն վարչապետ Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ նիստ է  անցկացրել: Նիստի ավարտին, խոսելով վարկված քաղաքացու և մեկուսացված քաղաքացիների առողջական վիճակի մասին, վարչապետը նշել է․

«Նախ արձանագրենք, որ երեկվանից իրադրության նեգատիվ որևէ փոփոխություն չունենք, այսինքն՝ կորոնավիրուսով հիվանացության նոր դեպք չունենք։ Այս ընթացքում մի քանի կասկածելի դեպքեր ախտորոշվել են, և պատասխանները բացասական են։ Այս պահի դրությամբ մենք սպասում ենք 9 թեստերի պատասխանների և պատասխանները լինելուն պես հանրությանը կտեղեկացնենք»։

Վարչապետը հորդորել է խուճապի չմատնվել, քանի որ սա հաղթահարելի հիվանդություն է, և առայժմ  միակ վարակված հիվանդը փաստացի բուժում չի ստանում, որովհետև ոչ մի բողոք, անգամ ջերմություն չունի։

«Երեկվա ընթացքում մենք 3-4 կասկածել դեպք ենք ախտորոշել, բոլորի դեպքում թեստի պատասխանները բացասական են եղել։ Կարծում եմ՝ այսօրվա ընթացքում կկարողանանք թեստավորել մյուս ինը հոգուն։ Հասարակությունը կիմանա երկրորդ, վերջնական թեստի արդյունքները, որպեսզի չճշտված ինֆորմացիա չտանք»,- նշել է նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել