Եվրոպան կորոնավիրուսից արդեն 3 տրիլիոն եվրոյի վնաս է կրել. ԵՄ-ն միասնական որոշում է կայացրել |armtimes.com|
23:13 - 15 ապրիլի, 2020

Եվրոպան կորոնավիրուսից արդեն 3 տրիլիոն եվրոյի վնաս է կրել. ԵՄ-ն միասնական որոշում է կայացրել |armtimes.com|

armtimes.com: Կորոնավիրուսի տարածումը կանխարգելող միջացոռումների հետեւանքներն ու համաճարակի հասցրած վնասները եվրոպական երկրների  համար արդեն 3 տրիլիոն եվրո են արժեցել: Այս մասին այսօր հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը:

ԵՄ-ն հայտարարում է համաշխարհային դրամահավաքի եւ  հովանավորներ փնտրելու մասին. այդ գումարները պետք է ուղղվեն ինչպես տնտեսությանը օգնելուն, այնպես էլ պատվաստանյութ մշակելուն: Այն, ըստ ֆոն դեր Լյայենի, պետք է հասանելի լինի բոլոր երկրների համար:

«Գումարների հավաքման նախաձեռնությունը կյանքի կոչելու համար ես որոշեցի անցկացնել դոնորների առցանց համաժողով, որը տեղի կունենա մայիսի 4-ին: Դա պետք է օգնի բավարարել հրատապ կարիքները եւ գտնել նոր, հավասարակշռված լուծումներ: Մենք սկսում ենք նախապատրաստական աշխատանքները` հայտնի կազմակերպությունների հետ համագործակցությամբ: Ակնհայտ է, որ աշխատանքը կկատարվի ԱՀԿ-ի հետ սերտ համակարգմամբ: Հուսով եմ, որ երկրները եւ աշխարհի տարբեր կազմակերպություններ կարձագանքեն այս կոչին»,-հայտարարել է Լյայենը:

Պետք է նաեւ վերանայել Եվրամիության երկարաժամկետ բյուջեն. կորոնավիրուսի հարվածը համաշխարհային տնտեսության վրա արդեն պարզվել է, որ ավելի ուժգին է, քան 2008-ի ճգնաժամից հետո է եղել:

«Նոր յոթամյա բյուջեն պետք է շատ տարբերվի նախորդներից: Այն պետք է լինի եվրոպական պատասխանը ճգնաժամին: Առաջին մի քանի տարիներին մեզ սպասում է հսկայական աշխատանքը: Մենք ստիպված կլինենք խթանել ընդհանուր շուկան, կանխել մեր ընդհանուր շուկայի մասնատումը եւ ամրապնդել եվրոպական տնտեսության կայունությունը»,-ասել է Լյայենը:

Հետազոտությունների եւ եզրակացությունների համաձայն, եվրագոտու տնտեսությունն ամենաուժեղ անկումն է ապրում աշխարհի մյուս շրջանների համեմատ. կորուստները կարող են կազմել ընդհանուր ՀՆԱ-ի 7.5% -ը:

Հռոմում, Փարիզում, Բեռլինում՝ Եվրոպայում գրեթե ամենուր համաճարակային միջոցառումներ են իրականացվում, միլիոնավոր մարդիկ փակված են մնում իրենց տներում:

Կորոնավիրուսի տարածման արագությունը դանդաղել է, սակայն աճել են ծախսերը՝ առաջացած ինֆեկցիոն ճգնաժամի հետեւանքով: Բոլոր երկրները փնտրում են ճգնաժամից դուրս գալու իրենց ճանապարհը: Այսօր Եվրահանձնաժողովը ներկայացրել է ամբողջ ԵՄ-ն չգնաժամից դուրս բերելու համար միության մեկ միասնական ռազմավարության ծրագիրը՝ ձգտելով ընդհանուր ջանքերի համակարգման, ինչը դեռ իրականություն չէր դառնում:

Euronews-ը գրում է, որ ամբողջ Եվրամիությունը միաձայն ողջունել է համաձայնությունը, որը կայացել է այսօր՝ միասնական արժույթ ունեցող  երկրների ֆինանսների նախարարների կողմից՝ եվրոպական տնտեսությունը վերականգնելու մասին: Բայց արդեն իսկ փաստաթղթի տարատեսակ մեկնաբանություններ են հնչում:

Եվրախումբը մերժել է եվրոպական միասնական վարկի գաղափարը, կամ այլ կերպ անվանված կորոնաբոնդերի թողարկումը: Կորոնաբոնդերի գաղափարն առաջ քաշող հարավային երկրների պահանջը բավարարելու համար ԵՄ 27 անդամները պայմանավորվել են առաջ չքաշել պայմաններ եվրոպական կայունացման մեխանիզմի օգտագործման համար, որոնք օրինակ, ներկայացվել էին Հունաստանին 2008-ի ճգնաժամից հետո:

«Վարկային գծերը, որոնք կտրամադրվեն, այնքան էլ կոշտ չեն լինի, որքան վարկատուների միջազգային եռյակի չափանիշներով են սահմանված», - ասել է Մալթայի ֆինանսների նախարար Էդվարդ Շիկլունը՝ շարունակելով.

 «Եթե այդ գումարները կուղղվեն առողջապահությանը եւ Covid-19-ի հետ կապված այս ճգնաժամի առաջացրած տնտեսական ծախսերը փակելուն, ապա վարկային գծերը կբացվեն, եւ չի լինելու եկիր, որը կկանգնի իր տնտեսության վերականգնման հարցրի առաջ»:

Փոխզիջումային այս տարբերակից գոհ է նաեւ Եվրախորհրդարանը:  Այս տարբերակն անվանում են միայն առաջին քայլ, որին հաջորդելու են մյուսները: ԵՄ միասնական որոշումը թույլ կտա փակել անհապաղ վճարման ենթակա ծախսերը առողջապահության, որոշ ոլորտներում աշխատատեղերի պահպանման եւ սնանկությունից խուսափելու համար:

Եվրամիությունն արդեն կսկսի մտածել համաճարակից հետո առաջացող ճգնաժամից վերականգնման քայլերի եւ փաթեթների մշակման ուղղությամբ:

Չնայած այն հանգամանքին, որ աջակցության միասնական փաթեթներից չեն դժգոհել միության անդամ երկրները, Եվրամիության համաձայնագիրը դեռ պետք է հաստատեն ԵՄ պետությունների եւ կառավարությունների ղեկավարները: Նրանց գագաթնաժողովը նախատեսված է ապրիլի 23-ին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել