Եվրամիությունը Թուրքիայից պահանջել է դադարեցնել ռազմագործողությունները Սիրիայում |ermenihaber.am|
07:14 - 10 հոկտեմբերի, 2019

Եվրամիությունը Թուրքիայից պահանջել է դադարեցնել ռազմագործողությունները Սիրիայում |ermenihaber.am|

ermenihaber.am։ Եվրամիության երկրները համատեղ հայտարարությամբ Թուրքիայից պահանջել են դադարեցնել Սիրիայի հյուսիս-արևմուտքում սկսած ռազմագործողությունը և ընդգծել, որ Սիրիայի հարցը չի կարող լուծվել ռազմական ճանապարհով:

ԵՄ-ի արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցչության հայտարարության մեջ ասվում է.

«ԵՄ-ն կոչ է անում Թուրքիային վերջ տալ միակողմանի ռազմական գործողությանը: Հյուսիս-արևելքում տեղի ունեցող նոր բախումները կխաթարեն տարածաշրջանի կայունությունը և պատճառ կդառնան մարդկանց տառապանքների և տեղահանության»:

Նշվում է, որ Թուրքիայի կողմից ստեղծվելիք անվտանգության գոտի կոչված տարածքը, ուր պետք է վերադառնան սիրիացի փախստականները, հնարավոր չէ, որ կհամապատասխանի ՄԱԿ-ի փախստականների հարցով բարձր հանձնակատարության կողմից սահմանված միջազգային չափանիշներին:

«Փախստականների վերադարձը պետք է անվտանգ և պատվաբեր լինի: Ժողովրդագրական պատկերը փոխող բոլոր նախաձեռնությունները չեն ընդունվելու»,-նշված է ԵՄ համատեղ հայտարարության մեջ:

ԵՄ-ն նկատել է տվել, որ Թուրքիայի միակողմանի ռազմագործողությունները վտանգի տակ են դնում կոալիցիոն ուժերի կողմից «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում ունեցած ձեռքբերումները և փաստորեն հող նախապատրաստում ԻՊ-ի հզորացման համար:

Ռազմական գործողությունների մեկնարկից հետո հայտարարությամբ է հանդես եկել նաև ԵՄ հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը: Նա ընդգծել է, որ Սիրիայի հյուսիսում Թուրքիայի կողմից ստեղծվելիք անվտանգությա գոտու համար ԵՄ-ն նյութական աջակցություն չի ցուցաբերելու:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել