tert.am։ Եվրոպական հանձնաժողովը թարմացրել է ԵՄ օդային անվտանգության ցանկը, որում ներառված ավիաընկերությունները չեն համապատասխանում անվտանգության միջազգային չափանիշներին և, հետևաբար, նրանց գործունեությունը սահմանափակման է ենթարկվելու Եվրամիության տարածքում:
Ինչպես տեղեկանում ենք Եվրահանձնաժողովի կայքից, այս առումով առավել խստացված ստուգումների է ենթարկվելու Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն՝ անվտանգության վերահսկման ոլորտում նկատվող անկման պատճառով:
Եվրահանձնաժողովի հայտարարության մեջ չեն նշվում նման որոշում կայացնելու պատճառները:
comment.count (0)