Ես սկսում եմ մտածել, որ պարոն Ծառուկյանի բարի կամքը հաղթում է շուկայի կանոններին. Հայկ Կոնջորյան |aysor.am|
08:46 - 19 ապրիլի, 2019

Ես սկսում եմ մտածել, որ պարոն Ծառուկյանի բարի կամքը հաղթում է շուկայի կանոններին. Հայկ Կոնջորյան |aysor.am|

aysor.am: «Իմ քայլի» պատգամավոր Հայկ Կոնոջորյանի մոտ ԲՀԿ-ական պատգամավորների հայտարարությունները, որ ցեմենտի գինը 10 հազար դրամով իջեցնելը Գագիկ Ծառուկյանի բարի կամքի դրսևորման արդունքում է եղել, ոչ թե ազատ շուկայական հարաբերությունների, տպավորություն է ստեղծել, որ Գագիկ Ծառուկյանն աշխատել է վնասով՝ դրսևորելով բարի կամք:

«Ես սկսում եմ մտածել, որ պարոն Ծառուկյանի բարի կամքը հաղթում է շուկայի կանոններին: Ես բեզնեսմեն չեմ, պարոն Ծառուկյան, բայց որքանո՞վ է բիզնես տրամաբանության մեջ տրամաբանական, որ գինը 50 հազարից իջնում է 10 հազար և դա բիզնեսի տեսանկյունից շարունակում է լինել եկամտաբեր:

Դա նշանակում է, որ դուք մինչ այդ ունեցել եք բարձր գերշահույթներ, կամ էլ նշանակում է, որ աշխատել եք և աշխատում եք վնասով, բայց ձեր բարի կամքի շնորհիվ ասում եք՝ ոչինչ կաշխատեմ վնասով: Եթե այդպես է և ձեր բարի կամքը հաղթում է շուկայի կանոններին, կարող է մենք խնդրե՞նք, որ էլի բարի կամք դրսևորեք ու 1400 աշխատողներին չհեռացնեք աշխատանքից, շարունակեք աշխատել վնասով: Սա զուտ հարց է, ինձ անկեղծորեն սա հետաքրքրում է», - ԱԺ-ում «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին և կից ներկայացված օրենքի նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ հետաքրքրվեց պատգամավորը:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել