Եթե սպասվում է՝ մեկ կողմը պիտի ավելի զիջող լինել, քան մյուսը, դա չի աշխատելու․ ԱԳ նախարար |news.am|

10:57 - 15 մարտի, 2019

«Խաղաղությանն ուղղված ազդակների փոխանակումը մնում է մեր օրակարգում»։ Այդ մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը՝ հերթական անգամ հայտարարելով, որ Հայաստանը եղել և մնում է Արցախի երաշխավորը։

Անդրադառնալով հակամարտող կողմերի պարտավորություններին՝ Զոհրաբ ՄՆացականյանը նկատել է, որ պարտավորությունների առումով կա անհավասարություն։
«Եթե սպասվում է՝ մեկ կողմը պիտի ավելի զիջող լինել, քան մյուսը, դա չի աշխատելու։ 
Շատ հաճախ մեզ հարց են տալիս՝ որքա՞ն է Հայաստանը զիջում, անդրադարձել ենք, որ չի կարող լինել նման երևույթ։ Չի աշխատելու։ Նույնիսկ եթե նման ցանկություն ունեցող մարդ կա»,-ասել է ԱԳ նախարար՝ հիշեցնոլով, որ խնդիրը վերաբերում է մարդուն։

24news

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել