Եթե սիրիացի փախստականները չմնան Թուրքիայում, ապա ԵՄ-ն կդադարեցնի ֆինանսավորումը․ ԵՄ խոսնակ |ermenihaber.am|
08:44 - 14 հոկտեմբերի, 2019

Եթե սիրիացի փախստականները չմնան Թուրքիայում, ապա ԵՄ-ն կդադարեցնի ֆինանսավորումը․ ԵՄ խոսնակ |ermenihaber.am|

ermenihaber.am։ ԵՄ խոսնակ Մայա Կոսիյանչիչը հայտարարել է, որ «փախստականների համաձայնագրի» համատեքստում Թուրքիային տրամադրվող նյութական աջակցությունը սիրիացի փախստականներին երկրում պահելու համար է:

Մայա Կոսիյանչիչը նշել է, որ անիմաստ կլինի նյութական աջակցություն տրամադրել Անկարային այն դեպքում, երբ Թուրքիան մտադիր է սիրիացի փախստականներին բնակեցնել Սիրիայի հյուսիսում ստեղծվելիք անվտանգության գոտում:

Խոսնակը կարևոր է համարել, որ Թուրքիան հետևի ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի սահմանած չափանիշներին:

Նա ևս մեկ անգամ շեշտել է, որ պետք է կենտրոնանալ հարցի քաղաքական կարգավորման վրա, քանի որ Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիսում իրականացվող ռազմագործողությունները պատճառ կդառնան խաղաղ բնակչության շրջանում զոհերի թվի աճին և իրավիճակի վատթարացմանը:

Կոսիյանչիչի խոսքով` եթե Թուրքիան ցանկանում է ԵՄ անդամ դառնալ, ապա չպետք է հեռանա ԵՄ արտաքին քաղաքականությունից:

«Վերջին զարգացումները շատ լուրջ են, այդ պատճառով էլ Լյուքսեմբուրգում կայանալիք ԵՄ արտգործնախարարների հանդիպման ընթացքում քննարկելու ենք պատժամիջոցների թեման»,-ասել է նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել