Եթե պետք լինի, այստեղ անցումային արդարադատության գործիքներ պետք է կիրառենք և գնանք առաջ. վարչապետը՝ ապօրինի կառուցված առանձնատները չօրինականացնելու մասին |tert.am|
13:02 - 20 փետրվարի, 2020

Եթե պետք լինի, այստեղ անցումային արդարադատության գործիքներ պետք է կիրառենք և գնանք առաջ. վարչապետը՝ ապօրինի կառուցված առանձնատները չօրինականացնելու մասին |tert.am|

tert.am: Հիմա պարզվում է, որ Երևանում առանձնատներ կան, դղյակներ կան, որոնք սկզբից մինչև վերջ կառուցվել են ապօրինի, ապօրինի շինություններ են, որոնք պատկանում են, օրինակ, նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին: Այս մասին այսօր կառավարության հերթական նիստին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նշեց, որ պետք է ցանկացած շինարարություն իրականացվի նախագծով և թույլատվությամբ:

Նա նշեց, որ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին պատկանող հայտնի մարդկանց հայտնի առանձնատներն ապօրինի շինություններ են: «Շատ ավելի հետաքրքիր բան կա. նրանք ջանք են գործադրել, որպեսզի ընդունեն օրենսդրություն ապօրինի շինարարությունների իրականացման համար»,-ասաց նա և հավելեց, որ Երևանի քաղաքապետի հետ քննարկում են ունեցել և հանրային տարածքների վրա կառուցված հայտնի առանձնատների սեփականատերերի են դիմել:

«Օրինակ Մոնումենտում կառուցել են աներևակայելի չափերի տներ և հիմա ասում են, որ մեր շենքն ապօրինի օրենքով պարտավոր եք օրինականացնել: Երևանի քաղաքապետն ասում է, որ բոլոր իրավաբաններն ասում են՝ այո, պարտավոր եք օրինականացնել»,-ասաց վարչապետը:

Վարչապետը հանձնարարեց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին՝ խորությամբ ուսումնասիրել հարցը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել