Եթե պայմանավորվածություններ ձեռք բերվեն երկու պետությունների միջև, մենք կաջակցենք դրանց. Զախարովան՝ ԼՂ հիմնախնդրի բանակցային գործընթացի ձևաչափի մասին |tert.am|
05:15 - 22 նոյեմբերի, 2019

Եթե պայմանավորվածություններ ձեռք բերվեն երկու պետությունների միջև, մենք կաջակցենք դրանց. Զախարովան՝ ԼՂ հիմնախնդրի բանակցային գործընթացի ձևաչափի մասին |tert.am|

tert.am։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի կողմերին, ինչպես նաև պատասխանել ադրբեջանցի փախստականների՝ նախկին բնակության վայրեր հնարավոր վերադարձի մասին հարցին:

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարություններում բազմիցս մատնանշվել է, որ ԼՂ հիմնախնդրի կարգավորման ծրագիրը պետք է համապատասխանի բոլոր ներքին տեղահանված անձանց և փախստականների իրավունքին՝ վերադառնալու իրենց նախկին բնակության վայրեր (նախքան հակամարտության)»,- ընդգծել է Զախարովան՝ պատասխանելով ադրբեջանցի փախստականների՝ հայ բնակչության հետ հնարավոր համագոյակցության մասին հարցին:

Ներկա պահին բանակցային գործընթացն ընթանում է Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների մակարդակով, և եթե համապատասխան կամ որևէ այլ պայմանավորվածություններ ձեռք բերվեն երկու պետությունների միջև, մենք մեր կողմից կաջակցենք այդ պայմանավորվածություններին»,- եզրափակել է ԱԳՆ ներկայացուցիչը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել