Եթե ծաղրանկարների, հայհոյանքների համար «պատժենք», կլինի ժողովրդավարության ոտնահարում․ Նիկոլ Փաշինյան
20:03 - 06 ապրիլի, 2020

Եթե ծաղրանկարների, հայհոյանքների համար «պատժենք», կլինի ժողովրդավարության ոտնահարում․ Նիկոլ Փաշինյան

Ծաղրանկարը ժողովրդավարության կարեւորագույն բաղադրիչներից մեկն է, իհարկե տհաճ է, երբ հայհոյում են մեզ, մեր ընտանիքի անդամներին, բայց եթե այդ կարգի երեւույթների համար, ինչպես ասում եք, «պատժենք», կլինի ժողովրդավարության ոտնահարում։ Ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ի պատասխան քաղաքացու հարցի, թե ե՞րբ պիտի վերջնականապես մեծ ֆինանսական պատիժների ենթարկվեն դեղին մամուլի ղեկավարները, որոնք սուտ լուրեր են տարածում, զրպարտում, քրեական պատասխանատվության ու խստագույն պատժի ենթարկվեն ծաղրանկարներով ու ամենավերջին հայհոյանքներով ողողված ֆեյսբուքյան պրոֆիլների հեղինակները։

Փաշինյանը քաղաքացու նշած կեղծ լուրերը երկու մասի բաժանեց՝ որոնք սպառնալիք են ՀՀ-ի ազգային անվտանգությանը, որոնք անձնական բնույթի վիրավորանքներ են, կամ կեղծ, զրպարտող լուրեր․

«Մենք այս տարվա սկզբին դեպք ունեցանք, երբ Իրանի շուրջ ծավալվող իրադարձությունների ֆոնին կեղծ օգտատիրոջ կողմից տարածվեց լուր, որը լայնորեն օգտագործվեց Ադրբեջանի կողմից եւ Իրանում՝ հակահայկական քարոզչությւոն անելու համար․ քրեական գործ հարուցվեց, լուրի հեղինակը, ձերբակավեց, կարծեմ՝ մինչեւ հիմա էլ կալանքի տակ է։ Մի նամակ էր պտտվում, իբր որ ես գրել եմ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին, սա էլ արվում է, իբրեւ՝ ՀՀ-ն ՀԱՊԿ-ից դուրս է գալիս, այս դեպքերում իրավապահները պետք զբաղվեն եւ զբաղվում են»,- ասաց Փաշինյանը՝ ընդգծելով, որ մնացած դեպքերում օգտատերերն ու ընթերցողները իրենք կարող են միջոցներ ձեռնարկել, օրինակ՝ այլեւս չհետեւել այն լրատվամիջոցների, որոնք կեղծ լուրեր են գրում, կամ հայհոյանքներ գրող օգտատերերին արգելափակել, եւ այլն․

«Դուք ինքներդ՝ որպես օգտատերեր եւ ընթերցողեր, կարող եք որոշակի միջոցներ ձեռնարկել, օրինակ ֆեյք կամ ոչ ֆեյք, բայց ոչ կոռեկտ լուրեր տարածողներին կարող եք ձեզ համար արգելափակել, կամ ֆեյսբուքում բողոքել, կամ ուղղակի հրաժարվել այն ԶԼՄ-ների ընթերցումից, որոնք ակնհայտ սուտ լուրեր են տարածում։ Անելիքը հանրությանն է, եթե հանրությունը կամ ցանկացած մեկը գտնում է, որդ դա անթույլատրելի է, ուղղակի մեկ կարգավորում կամ որոշում է պետք՝  չկարդալ, դրանով դուք կարող եք «պատժել» այդպիսի լուրերի հեղինակերին։ Իմ անելիքն այդ ոլորտում չեմ տեսնում, բացառությամբ այն դեպքերի, երբ կա ազգային անվտանգությանը սպառնացող տեղեկություն։ Իսկ պարզաբանման կարիք ունեցող զրպարտության դեպքերում կարող է լինել քաղհայցերով դատարան դիմելու պրակտիկա։ Բայց իրավունքի գերկայաության շրջանակից դուրս որեւէ գործողություն չենք պատկերացնում»,- շեշտեց Փաշինյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել