Եթե ինձ ընտրեն ՔՊ վարչության նախագահ, հակված եմ ինքնաբացարկ հայտնել. Արարատ Միրզոյան |tert.am|
10:21 - 16 հունիսի, 2019

Եթե ինձ ընտրեն ՔՊ վարչության նախագահ, հակված եմ ինքնաբացարկ հայտնել. Արարատ Միրզոյան |tert.am|

tert.am: Եթե ինձ ընտրեն վարչության նախագահ, հակված եմ ինքնաբացարկ հայտնել: Այս մասին այսօր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համաժողովին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

Հարցին, թե ՔՊ վարչության ներկայիս նախագահ Սասուն Միքայլեյանի հետ կապված որևէ հարց քննակվել է կուսակցությունում, քանի որ Կոտայքի մարզպետի խոսքով՝ Աբովյանի ընտրություններում Միքայելանը ՔՊ թեկնածուին չի աջակցել, Արարատ Միրզոյանը պատասխանեց. «Ես այդպիսի տեղեկատվության չեմ տիրապետում»:

Ինչ վերաբերում է Գագիկ Ծառուկյանի հարցաքննությանը չներկայանալու փաստին, ԱԺ նախագահը նշեց. «Մեծ հույս ունեմ, որ պարոն Ծառուկյանը, ինչպես ՀՀ բոլոր քաղաքացիները, որոնք կստանան ծանուցագիր, կներկայանան այն վայր, որը նշված կլինի ծանուցագրում: Բոլոր քաղաքացիներն օրենքի առաջ հավասար են՝ այդ թվում նաև ես և պարոն Ծառուկյանը: Լավ չի արել, բայց հուսով եմ, որ կգնա»:

Բարձրագույն դատական խորհուրդի անդամների հրաժարականները ԱԺ նախագահը պայմանավորում է հանրային պահանջով:

«Դատավորների ընդհանուր ժողովից հետո ուղղակիորեն այդ մարմնին մեղադրեցին անգործության մեջ: Շատ առողջ քննարկում սկսվեց դատական իշխանության ներկայացուցիչների միջավայրում և ես ողջունում եմ ինքնաքննադատական մոտեցումը: Ըստ էության, մարդիկ արձագանքում են հանրության պահանջներին»,- ասաց նա:

Դիտարկմանը, որ ՍԴ-ի առանցքային որոշումներն են պատճառը, որ իշխանությունը ցանկանում է յուրային ունենալ մարմնում, Արարատ Միրզոյանը նշեց. «Կարծում եմ՝ սահմանադրության ամենահպանցիկ, մակերեսային ընթերցումը բոլորիս շատ լավ պատկերացում կտա այն մասին, թե ինչքան կարևոր դերակատարում ունի ՍԴ-ն մեր պետության կյանքում, ինստիտուտների հավասարակշռման հարցում: 10-ամյակների ընթացքում ցավոք տեսել ենք մի իրավիճակ, երբ ՍԴ-ն իր ենթադրյալ բարձրության վրա չի եղել: Իհարկե, սա ճգնաժամ է առաջացրել ՍԴ ինստիտուտի շուրջ և այս իրավիճակը պետք է շտկել: Կարծիքներ կան, որ ՍԴ-ն էլ պետք է փոխվի, ապա ՍԴ անդամները հանրության այս ուղերձը պետք է ընկալեն»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել