Եթե այս տեմպը պահպանվի, ապրիլի 19-ին կունենանք մոտ 1.800, ապրիլի 29-ին` 3600 դեպք․ Արսեն Թորոսյան
19:03 - 09 ապրիլի, 2020

Եթե այս տեմպը պահպանվի, ապրիլի 19-ին կունենանք մոտ 1.800, ապրիլի 29-ին` 3600 դեպք․ Արսեն Թորոսյան

Մեր դեպքերի կրկնապատկման ցիկլը մոտենում է 10 օրին: Եթե այս տեմպը պահպանվի, ապա մենք ապրիլի 19-ին կունենանք մոտ 1.800 դեպք, իսկ ապրիլի 29-ին` 3600 դեպք: Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ 

«Դրականը այն է, որ վերջին 5 օրերի աճի տեմպը ավելի դանդաղ է, քան հավաքական վերցրած վերջին 10 օրերինը:

 Բացասականը այն է, որ այս փոքրիկ և հարաբերական «ձեռքբերումը» կարող է հօդս ցնդել, եթե մենք «թուլանանք» և կրկին վերադառնանք մեր առօրյա կյանքին` չպահպանելով հիվանդության տարածումը կանխող կանոնները»,- գրել է նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել