Եթե Թուրքիան գործարկի C-400-ները, ԱՄՆ-ը կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը». թուրք պատգամավոր |shantnews.am|
06:40 - 27 հուլիսի, 2019

Եթե Թուրքիան գործարկի C-400-ները, ԱՄՆ-ը կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը». թուրք պատգամավոր |shantnews.am|

ermenihaber.am: Թուրքիայի Արդահան նահանգից ընտրված անկախ պատգամավոր Օզթյուրք Յըլմազը հայտարարել է, որ երբ Թուրքիան Ռուսաստանի կողմից գնված C-400 ՀՕՊ համակարգերը գործարկի, ապա ԱՄՆ-ն կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ 

«Ես կարծում եմ, եթե C-400-ները գործարկվեն 2020թ.-ի ապրիլին, ապա նույն ամսին կոնգրեսում կընդունվի Հայոց ցեղասպանությունը։ Այդ ժամկետը ճիշտ չի ընտրված։ Ինչո՞ւ եք այդքան սպասում։ Կարևոր է, որ 2020թ.-ի գործընթացի շրջանակներում արձագանքները հանդարտեցվեն և օրակարգը փոխվի։ Ձեր կողմից նշված C-400-ների գործարկման ժամկետում մեծ է հավանականությունը, որ Հայոց ցեղասպանության բանաձևը բերվի կոնգրեսի օրակարգ և ընդունվի։ Ես չգիտեմ, թե Թուրքիայի նախագահն ինչու հայտարարեց հենց այդ ժամկետի մասին։ Այդ ժամկետը պետք է առաջ բերվի»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել