«Եթե Թուրքիան այսպես շարունակի, ապա տնտեսական պատժամիջոցներ կսահմանվեն». Հունաստանի վարչապետ |ermenihaber.am|
06:50 - 15 մայիսի, 2019

«Եթե Թուրքիան այսպես շարունակի, ապա տնտեսական պատժամիջոցներ կսահմանվեն». Հունաստանի վարչապետ |ermenihaber.am|

ermenihaber.am Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը լրագրողներին տված հարցազրույցում ասել է, որ եթե Թուրքիան արևելյան Միջերկրական ծովում շարունակի բնական գազի որոնման աշխատանքները, ապա նրա նկատմամբ տնտեսական պատժամիջոցներ են կիրառվելու:
«Եթե Թուրքիան այսպես շարունակի, ապա տնտեսական պատժամիջոցներ կսահմանվեն: Այդ աշխատանքները շարունակելու փոխարեն Թուրքիան պետք է հարգանք ցուցաբերի օրենքին և ձեռք բերված համաձայնություններին և պետք է նստի երկխոսության սեղանի շուրջ»,-ասել է Ալեքսիս Ցիպրասը:

Այս հարցի կապակցությամբ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության ԵՄ բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին կոչ է արել Թուրքիային հարգել Կիպրոսի ինքնիշխանության իրավունքները:

«Թուրքիան պետք է խուսափի անօրինական գործողություններից, ինչպես հարկն է, պատասխան տա ԵՄ-ին և Կիպրոսի հետ լիարժեք համերաշխության մեջ գտնվի»,-նշել է Մոգերինին:

Նրա փոխանցմամբ` ԵՄ-ի և ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտոնյաններին մտահոգում է Կիպրոսի Հանրապետության բացառիկ տնտեսական գոտում գազի հորատման աշխատանքների իրականացնելու Թուրքիայի մտադրությունը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել