ԵՏՀ-ի կողմից որոշում է կայացվել, համաձայն որի՝ որոշ բժշկական նշանակության ապրանքների ներմուծման մաքսատուրքերը զրոյացվել են․ Էկոնոմիայի նախարարի տեղակալ
12:44 - 06 ապրիլի, 2020

ԵՏՀ-ի կողմից որոշում է կայացվել, համաձայն որի՝ որոշ բժշկական նշանակության ապրանքների ներմուծման մաքսատուրքերը զրոյացվել են․ Էկոնոմիայի նախարարի տեղակալ

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը այսօր Կառավարությունում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարծավ կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում ԵՏՀ-ի կայացրած որոշումներին։

«Մարտի 16-ին ԵՏՀ-ի կողմից որոշում է կայացվել, համաձայն որի՝ որոշ բժշկական նշանակության ապրանքների ներմուծման մաքսատուրքերը զրոյացվել են։ Ապրիլի 3-ին այդ որոշման մեջ փոփոխություն կատարվեց խորհրդի հերթական նիստի ժամանակ, և ցանկն ընդլայնվեց։ Ցանը վերաբերում է բժշկական նշանակության ապրանքներին, ինչպես նաև դեղորայքի արտադրության մեջ կիրառվող նյութերին»- նշեց նա։

Վարոս Սիմոնյանն ասաց, որ այդ ապրանքատեսակները ներմուծելու դեպքում տնտեսվարողը համապատասխան դիմում-հայտ է ներկայացնում Առողջապահության նախարարություն, և դրական եզրակացությունը ստանալու պարագայում այդ ապրանքատեսակները ներմուծվում են ՀՀ  զրոյական մաքսատուրքերով։

«Ցանկում առկա են գրեթե բոլոր այն բժշկական սարքավորումները և հումքատեսակները, որոնք անհրաժեշտ են դեղորայքի արտադրության համար։ Ժամկետը գործում է մինչև սեպտեմբերի 30-ը, այսինքն՝ 6 ամիս ժամանակահատվածով, և սկիզբ է առնում մարտի 16-ից ծագած իրավահարաբերությունների հիման վրա, այսինքն՝ եթե այս հատվածում ներմուծում է տեղի ունեցել ցանկում նախատեսված ապրանքատեսակների մասով, տնտեսվարողները կարող են դիմել Առողջապահության նախարարություն, ստանալ համապաստասխան եզրակացություն և որոշ վարչական աշխատանքների արդյունքում կարող են համապատասխան մեխանիզմների միջոցով ունենալ զրոյական մաքսատուրք»,- նշեց նա։  

ԵՏՀ-ի մեկ այլ որոշմամբ  3 ամիս ժամանակահատվածով՝ ապրիլի 1-ից մինչև հունիսի 30-ը, արգելվում է որոշ ապրանքատեսակների արտահանումը ԵԱՏՄ-ից։ Վարոս Սիմոնյանն ասաց, ու խոսքը վերաբերում է առաջին անհրաժեշտության պարենային ապրանքատեսակներին։ Արգելքը չի արածվում հումանիտարական նշանակության բեռների փոխադրման վրա։

«Ապրիլի 3-ին ԵՏՀ խորհրդի կողմից ընդունվել է և շուտով կհրապարակվի որոշումը այն զգայուն ապրանքների վերաբերյալ, որոնց ներմուծման մաքսատուրքերը 3 ամիս ժամկետով կզրոյացվեն։ Որոշումը կգործի ապրիլի 1-ից մինչև հունիսի 30-ը ներառյալ։ Խոսքը գնում է, օրինակ, կարտոֆիլի, սոխի, սխտորի, գազարի և այլ ապրանքատեսակների մասին»,- նշեց Սիմոնյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել