news.am: Եվրամիության անդամ երկրները սատարել են հայտարարությունը, որը կոչ է անում պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում անօրինական հորատման համար:

Ինչպես հաղորդում է Ekathimerini –ը՝ հղում կատարելով իր աղբյուրներին, ոչ մի պետություն չէր առարկել հայտարարությունում ներառված դրույթների դեմ: Դրանք ենթադրում են առաջարկներ Օդային տրանսպորտի մասին համապարփակ համաձայնագիրը եւ տվյալ պահին բարձր մակարդակում երկխոսությունները դադարեցնելու շուրջ: Այն նաեւ կոչ է անում կրճատել Թուրքիային տրամադրվող օգնության ծավալները մինչեւ 2020 թվականը եւ հանձնարարել Եվրոպական ներդրումային բանկին վերանայել իր վարկային գործունեությունը Թուրքիայում:

ԵՄ բարձրաստիճան պաշտոնյան նշել է, որ Թուրքիայի գործողություններն անօրինական են եւ իրենք ցանկանում են, որ դրանք դադարեցվեն՝ հավելելով, որ ԵՄ-ը լիովին սատարում է Կիպրոսին: