ԵՄ դեսպանը կոչ է արել Ադրբեջանին ստորագրել Ստամբուլյան կոնվենցիան |tert.am|
20:57 - 06 մարտի, 2020

ԵՄ դեսպանը կոչ է արել Ադրբեջանին ստորագրել Ստամբուլյան կոնվենցիան |tert.am|

tert.am: Ադրբեջանում ԵՄ ներկայացուցչությունը և «EU Neighbours east» կազմակերպությունը մարտի 6-ին ճեպազրույց էին կազմակերպել կանանց միջազգային օրվա կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում է minval.az կայքը:

Ադրբեջանում ԵՄ ներկայացուցչության ղեկավար Կյաստուտիս Յանկաուսկասը նշել է. «Ադրբեջանում ավելի քան 100 տարի առաջ կանայք ընտրական իրավունք են ստացել, և մեզ հետաքրքրում է, թե արդյոք Ադրբեջանում վերջերս կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններին կանայք կարողացել են օգտվել իրենց իրավունքներից թե ոչ:

Ադրբեջանում անցկացվող ԵՄ բոլոր ծրագրերում գենդերային հավասարությունը առաջնահերթություն է: Դրական քայլ կլիներ, եթե Ադրբեջանը միանար Եվրոպայի խորհրդի` կանանց նկատմամբ բռնության կանխմանը վերաբերող Ստամբուլյան կոնվենցիային»:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել