ԵՄ-ն 3 ժամում հավաքել է 7,4 մլրդ եվրո կորոնավիրուսի դեմ պայքարի համար


 |armenpress.am|
21:51 - 04 մայիսի, 2020

ԵՄ-ն 3 ժամում հավաքել է 7,4 մլրդ եվրո կորոնավիրուսի դեմ պայքարի համար |armenpress.am|

armenpress.am: Եվրոպական հանձնաժողովը, որն մայիսի 4-ին կազմակերպել էր «Գլոբալ պատասխան կորոնավիրուսին» խորագրով դոնորների առցանց ֆորում, կարողացել է 3 ժամում հավաքել 7.4 մլրդ եվրո կորոնավիրուսի դեմ պայքարի  համար: «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ միջազգային դոնոր առցանց ֆորումն անցկացնելու նախաձեռնությամբ ապրիլի 15-ին հանդես էր եկել Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը: Նա հայտարարել էր, որ առաջին փուլում պատվաստանյութի ստեղծման, դեղերի, դիագնոստիկ համակարգի համար անհրաժեշտ կլինի 7.5 մլրդ եվրո ֆինանսավորում: Եվրամիությունը իր հերթին խոստացել է 1 միլիարդ եվրո ներդրում, որից մոտ ապագայում կսկսվի գիտական հետազոտությունների ֆինանսավորումը:

Ֆինանսանական միջոցներ նվիրաբերել են ինչպես տարբեր երկրներ, այնպես էլ բիզնես, ֆինանսական ոլորտի ներկայացուցիչներ, գիտահետազոտական ընկերություններ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել