ԵՄ-ն սատարում է դատական բարեփոխումների ուղղությամբ գործադրվող ջանքերին |armenpress.am|
08:49 - 17 հունվարի, 2020

ԵՄ-ն սատարում է դատական բարեփոխումների ուղղությամբ գործադրվող ջանքերին |armenpress.am|

armenpress.am: Հայաստանը դատական համակարգի բարեփոխումների ուղղությամբ գործադրում է ջանքեր, և Եվրամիությունը սատարում է այդ ջանքերին:

Հունվարի 17-ին այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԵՄ պատվիրակության ղեկավար, Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության արտակարգ և լիազոր դեսպան Անդրեա Վիկտորինը:

Անդրադառնալով Սահմանադրական դատարանի շուրջ ստեղված իրավիճակին և ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամբ հարուցված քրեական գործին՝ ԵՄ դեսպանը նշեց, որ Եվրամիությունը միջազգային այլ կառույցների նման ուշադիր հետևում է զարգացումներին, սակայն ընթացքում գտնվող կոնկրետ գործերն իրենք չեն մեկնաբանելու:

«Խիստ կզարմանայի, որ կոնկրետ քրեական գործով լիներ միջամտություն, սակայն մենք տեսնում ենք, որ դատական համակարգի բարեփոխումների ուղղությամբ գործադրվում են ջանքեր, և այդ ջանքերին սատարում ենք»,- ասաց Վիկտորինը:

ԵՄ դեսպանը նշեց, որ Հայաստանում աշխատել է ավելի քան 10 տարի, ինչպես նաև հնարավորություն է ունեցել աշխատելու Մարդու իրավունքների առաջին պաշտպանի հետ:

«Մնում է ինձ ընդգծել, որ հիմա ես տեսնում եմ, որ Մարդու իրավունքների պաշտպանության բարելավման ուղղությամբ, մասնավորապես, խոշտանգման և արգելված վերաբերմունքի կանխարգելման ուղղությամբ լուրջ ջանքեր են գործադրվում, և համագործակցություն կա այս ուղղությամբ նաև միջազգային կառույցների հետ»,- եզրափակեց Վիկտորինը:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել