ԵՄ-ն մերժել է Բորիս Ջոնսոնին |lragir.am|
07:26 - 26 հուլիսի, 2019

ԵՄ-ն մերժել է Բորիս Ջոնսոնին |lragir.am|

lragir.am։ Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը մերժել է Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ Բորիս Ջոնսոնի առաջարկը ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու բանակցությունների վերսկսման վերաբերյալ: Այս մասին հայտնում է The Guardian-ը:

Հեռախոսազրույցում Յունկերն ասել է, որ պայմանագրի համաձայնեցված տարբերակը լավագույնն ու միակ հնարավորն է:

Տեղեկացնենք, որ Մեծ Բրիտանիան Եվրամիությունը պետք է լքի մինչև ընթացիկ տարվա հոկտեմբերի 31-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել