ԵՄ-ն հավանություն է տվել Թուրքիայի դեմ պատժամիջոցներին |shantnews.am|
05:20 - 16 հուլիսի, 2019

ԵՄ-ն հավանություն է տվել Թուրքիայի դեմ պատժամիջոցներին |shantnews.am|

shantnews.am:  Եվրամիության անդամ երկրների ԱԳ նախարարները որոշել են պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի դեմ՝ Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում հորատման աշխատանքների պատճառով։ Այս մասին ասվում է ԵՄ խորհրդի տարածած հայտարարության մեջ։ Բրյուսելը դադարեցրել է երկխոսությունն Անկարայի հետ և կրճատել 2020 թվականի համար նախատեսված օգնության ծավալը։ Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը։

Թուրքիայի կողմից իրականացվող երկրահետախուզական անօրինական գործունեության լույսի ներքո ԵՄ խորհուրդը որոշել է դադարեցնել օդային տրանսպորտի մասին համապարփակ համաձայնագրի կնքման բանակցությունները, ինչպես նաև ԵՄ-Թուրքիա բարձր մակարդակի երկխոսությունների անցկացումը։ Եվրոպական ներդրումային բանկին խորհուրդ է տրվել վերանայել վարկային քաղաքականությունը Թուրքիայում։

Ընդգծվում է, որ ԵՄ-ն կշարունակի Թուրքիայի դեմ նոր պատամիջոցներ պատրաստել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել