Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը և Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն Դեր Լայենը հայտարարություն են տարածել ԱՄՆ-ի կողմից ավիաթռիչքների դադարեցման մասին՝ կապված COVID-19 տեսակի վիրուսի տարածման հետ։

 «Կորոնավիրուսը համաշխարհային ճգնաժամ է, այն սահմանափակված չէ որևէ մայրցամաքով ու պահանջում է համագործակցություն և ոչ միակողմանի քայլեր։ Եվրամիությունը հայտնում է իր անհամաձայնությունն այն փաստին, որ ԱՄՆ-ի՝ ավիաթռիչքները դադարեցնելու որոշումը կայացվել է միակողմանի ու առանց խորհրդատվության։ Եվրամիությունը ձեռնարկում է վճռական քայլեր՝ սահմանափակելու վիրուսի տարածումը»,- ասված է հայտարարության մեջ։

 

Աղբյուրը՝ consilium.europa.eu

 

Լիլիթ Հարությունյան