ԵՄ-ն անհանգստացած է իրանական նավթի դեմ ԱՄՆ պատժամիջոցներով |news.am|
18:26 - 02 մայիսի, 2019

ԵՄ-ն անհանգստացած է իրանական նավթի դեմ ԱՄՆ պատժամիջոցներով |news.am|

news.am: Եվրոպական միությունը անհանգստացած է Իրանի նավթային հատվածի հանդեպ ԱՄՆ պատժամաիջոցների վերջնականապես ուժի մեջ մտնելով։ Իրանական նավթի ներկրման էմբարգոն սպառնալիք է ներկայացնում Թեհրանի հետ միջուկային ծրագրի համաձայնագրի պահպանման համար։ Այս մասին Բրյուսելում ասել է կլիմայի հարցերով ԵՄ հանձնակատար Միգել Արիաս Կանյետեն՝ հայտնում է DW-ը։

Քանի դեռ Իրանը շարունակում է պահպանել տվյալ պայմանագրի պայմանները, Եվրամիությունը նրան նույնպես կսատարի՝ ընդգծել է նա։

Միաժամանակ, ԱՄՆ էներգետիկայի նախարար Ռիկ Փերին Բրյուսել իր այցի ընթացքում հանդես է եկել Վաշինգտոնի պատժամիջոցների պաշտպանությամբ՝ մատնանշելով ահաբեկչական կազմակերպությունների հետ Թեհրանի կապերը եւ Իրանում իրավական պետության բացակայությունը։

2018թ․ նոյեմբերին Վաշինգտոնը վերականգնել էր Իրանի հանդեպ պատժամիջոցները՝ դաշնակից պետություններից պահանջելով դադարեցնել իրանական նավթի գնումները եւ սպառնալով հակառակ դեպքում պատժամիջոցներ սահմանել նաեւ գնորդների հանդեպ։ Ութ երկրների՝ Չինաստանի, Հունաստանի, Հնդկաստանի, Իտալիայի, Ճապոնիայի, Հարավային Կորեայի, Թայվանի եւ Թուրքիայի համար 180 օրվա ժամկետ էր սահմանվել, որը լրացել է մայիսի 2-ին


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել