ԵՄ-ի գագաթնաժողովը չի համաձայնեցրել համաեվրոպական հրաժարումն ատոմային Էներգետիկայից |armenpress.am|
07:26 - 13 դեկտեմբերի, 2019

ԵՄ-ի գագաթնաժողովը չի համաձայնեցրել համաեվրոպական հրաժարումն ատոմային Էներգետիկայից |armenpress.am|

armenpress.am: Եվրամիության պետությունների եւ կառավարությունների ղեկավարները Բրյուսելում կայացած գագաթնաժովողում չեն համաձայնեցրել համաեվրոպական հրաժարումն ատոմային Էներգետիկայից: Այդ մասին ասված Է գագաթնաժողովի՝ դեկտեմբերի 13-ին հրապարակված ամփոփիչ հայտարարության մեջ:

«Եվրախորհուրդը ճանաչում Է Եվրամիության երկրների իրավունքն ինքնուրույն որոշելու Էներգիայի այն տեսակների ցանկը, որոնք իրենք մտադիր են օգտագործել, եւ կիրառելու առավել համապատասխան տեխնոլոգիաներ:

Եվրամիության առաձին երկրներ (մասնավորապես, Ֆրանսիան եւ Բելգիան – ծանոթ. խմբ.) նշել են իրենց մտադրությունը շաունակելու օգտագործել ատոմային Էներգետիկան այդ ցանկում»,- նշված Է փաստաթղթում: Հայտարարության մեջ նաեւ ընդգծված Է Եվրամիության յուրաքանչյուր երկրի իրավունքը «ձեռնարկելու միջոցներ, որոնք անհրաժեշտ են սեփական Էներգաանվտանգության ապահովման համար», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել