ԵՄ-ի ԱԳՆ-ների ղեկավարները կքննարկեն Իրանի շուրջը ռազմական Էսկալացիայի ռիսկի նվազման ուղիները |armenpress.am|
10:26 - 12 հուլիսի, 2019

ԵՄ-ի ԱԳՆ-ների ղեկավարները կքննարկեն Իրանի շուրջը ռազմական Էսկալացիայի ռիսկի նվազման ուղիները |armenpress.am|

armenpress.am։  Եվրամիության (ԵՄ) 28 երկրների արտաքին գործերի նախարարները հուլիսի 15-ին կայանալիք լիագումար նիստում կքննարկեն Իրանի եւ իրանական միջուկային ծրագրին նվիրված Գործողությունների համատեղ համապարփակ պլանի (ԳՀՀՊ) շուրջն իրադրության պատճառով ռազմական Էսկալացիայի ռիսկի նվազման ուղիները: Հուլիսի 12-ին Բրյուսելում այդ մասին հանդիպման նախաշեմին լրագրողներին հայտնել Է ԵՄ-ի ներկայացուցիչը։

«Արտաքին գործերի նախարարները կքննարկեն Իրանի հարցը: Ինչպես սպասվում Է, նրանք կկենտրոնան տարածաշրջանում եւ Պարսից ծոցի տարածաշրջանի շուրջը լարված իրադրության վրա եւ կքքնարկեն այն վիրպումների գոյություն ունեցող ռիսկի նվազեցման ուղիները, որոնք կարող են հանգեցնել ռազմական Էսկալացիայի»,- ասել Է նա:

Դիվանագետի խոսքով՝ արտգործնախարարությունների ղեկավարները կողմերին առավելագույն զսպվածության կոչ կանեն: «Նախարարներն առավելագույն զսպվածությամն կոչ կանեն: Մենք ակնկալում ենք, որ Իրանը կվերադառնա ԳՀՀՊ-ի լիակատար իրականացմանը: Եվ շարունակում ենք ափսոսալ Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների համար»,- հավելել Է աղբյուրը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել