ԵՄ-ը հրաժարվում է վերսկսել Մեծ Բրիտանիայի հետ նոր գործարքի հարցով բանակցությունները. Մայքլ Գոուվ |news.am|
05:24 - 07 օգոստոսի, 2019

ԵՄ-ը հրաժարվում է վերսկսել Մեծ Բրիտանիայի հետ նոր գործարքի հարցով բանակցությունները. Մայքլ Գոուվ |news.am|

news.am: Մեծ Բրիտանիայի նախարարների կաբինետի անդամ, շրջակա միջավայրի, պարենի եւ գյուղատնտեսության նախարար Մայքլ Գոուվը հայտարարել է, որ ԵՄ-ը հրաժարվում է վերսկսել Մեծ Բրիտանիայի հետ նոր գործարքի հարցով բանակցությունները, հաղորդում է BBC-ը:

Գոուվը, որն առանց համաձայնագրի բրեքզիթի ծրագրման հարցով պատասխանատու է համարվում, հայտնել է, որ «խորապես ցավում է»:

Իռլանդիայի վարչապետ Լեո Վարադկարն իր հերթին հայտարարել է, որ բրեքզիթի հարցով գործարքի շուրջ բանակցությունների վերսկսում չի լինի:

Եվրահանձնաժողովն էլ հայտարարել է, որ ցանկանում է բանակցել Մեծ Բրիտանիայի հետ, սակայն վերջինս պետք է հստակեցնի իր դիրքորոշումը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել