ԵԽ-ն Ադրբեջանին 1,5 ամիս է տվել՝ չեղարկելու ընդդիմադիրների դատավճիռները |azatutyun.am|
15:42 - 12 մարտի, 2020

ԵԽ-ն Ադրբեջանին 1,5 ամիս է տվել՝ չեղարկելու ընդդիմադիրների դատավճիռները |azatutyun.am|

azatutyun.am: Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն Ադրբեջանին մեկուկես ամիս ժամանակ է տվել 8 ընդդիմադիրների նկատմամբ դատավճիռները չեղարկելու համար:

«Իլգար Մամեդովի խումբ» անվանումը ստացած ակտիվիստների դատավճիռները Ստրասբուրգի դատարանն ավելի վաղ ոչ իրավաչափ էր ճանաչել՝ փաստելով, որ քրեական գործերն Ալիևի վարչակազմը կիրառել է նրանց լռեցնելու նպատակով:

Անցյալ տարվա մայիսին Եվրոպական դատարանը հաստատել է, որ Ադրբեջանը չի կատարել ստանձնած պարտավորությունները այդ խմբի նկատմամբ կայացված որոշումների հարցով:

Ընդդիմադիր առաջնորդ Իլգար Մամեդովը Եվրախորհրդին հորդորել է սպասել մինչև ապրիլի 30-ը, և եթե մինչ այդ Բաքուն չկատարի պահանջներն ու չչեղարկի ընդդիմադիրների դատավճիռները, պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակազմի նկատմամբ՝ ընդհուպ սառեցնել կառույցին երկրի անդամակցությունը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել