ԵԱՏՀ-ն պատրաստ Է պաշտպանել ԵԱՏՄ-ի միասնական ռեյտինգային գործակալության ստեղծման նախաձեռնությունը. Տիգրան Սարգսյան |armenpress.am|
09:32 - 28 հունիսի, 2019

ԵԱՏՀ-ն պատրաստ Է պաշտպանել ԵԱՏՄ-ի միասնական ռեյտինգային գործակալության ստեղծման նախաձեռնությունը. Տիգրան Սարգսյան |armenpress.am|

armenpress.am: Եվրասիական տնտեսական հանձնաժողովն ակնկալում Է Եվրասիական տնտեսական միության հետաքրքրությունը անդամ հինգ երկրների միասնական ռեյտինգային գործակալության ստեղծման նկատմամբ եւ պատրաստ Է պաշտպանել այդ նախաձեռնությունը: Այդ մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել Է ԵԱՏՀ-ի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը: «Մենք սպասում ենք, որ նախաձեռնողները մեզ կտրամադրեն իրենց գաղափարները:

Որպես նման նախաձեռնող կարող Է հանդես գալ, օրինակ, ռեյտինգային գործակալությունը, որը ցանկանում Է ընդլայնվել եւ դառնալ Եվրասիական ռեյտինգային գործակալություն, կամ դա կարող Է լինել տարբեր երկրների գոյություն ունեցող ռեյտինգային գործակալությունների միավորում»,-ասել Է նա՝ պատասխանելով ԵԱՏՄ-ի ռեյտինգային գործակալությունների փոխադարձ ճանաչման կամ միասնական գործակալության ստեղծման հնարավորությանը վերաբերող հարցին:

«Բայց ամենագլխավորն այստեղ այն Է, որ այդ հետաքրքրությունը դրսեւորի բիզնեսը: Այստեղ անձամբ ինձ համար գերակա Է, որ այդ նախաձեռնությունը բխեր նրանից: Եթե հայտնվեն ռեյտինգային գործակալություններ, որոնք համաձայնության կգան միմյանց միջեւ եւ կհայտարարեն, որ իրենք պատրաստ են նման ծառայություններ մատուցել ԵԱՏՄ-ի տարածքում, ապա մենք կպաշտպանենք նրանց»,- հավելել Է Սարգսյանը, նշելով, որ առայժմ հանձնաժողովը նման դիմումներ չի ստացել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել