azatutyun.am: Ուղղափառ հավատացյալները գալիք կիրակի օրը՝ ապրիլի 19-ին, նշելու են Քրիստոսի Հարության տոնը:
Զատկի կապակցությամբ Ուկրաինան և երկրի արևելքում գործող ռուս անջատականները գերիների փոխանակում են իրականացրել:
Նախագահ Վլադիմիր Զելենսկու գրասենյակի փոխանցմամբ, 20 ուկրաինացի գերիներ երեկ վերադարձել են Կիև:
Դոնբասի անջատականները հայտնել են, որ ուկրաինական կողմն ազատ է արձակել 14 մարդկանց:
Ուկրաինայում ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Հեյդի Գրաուն ողջունել է գերիների փոխանակումը և հույս է հայտնել, որ «այդ մարդասիրական քայլը կնպաստի կողմերի փոխադարձ վստահությանը»:
Ուկրաինայի արևելքում 2014 թվականին մեկնարկած պատերազմի ընթացքում զոհվել է մոտ 13 հազար 200 մարդ:
Անցյալ տարվա սեպտեմբերին Ռուսաստանը և Ուկրաինան 35-ական բանտարկյալների են փոխանակել:
Դեկտեմբերին Ուկրաինան ռուս անջատականներին է փոխանցել 124 բանտարկյալների, իսկ անջատականները 76 հոգու են ազատ արձակել:
comment.count (0)