ԵԱՀԿ գործող նախագահը ողջունել է Փաշինյան-Ալիև «կառուցողական» հանդիպումը |tert.am|
11:54 - 01 ապրիլի, 2019

ԵԱՀԿ գործող նախագահը ողջունել է Փաշինյան-Ալիև «կառուցողական» հանդիպումը |tert.am|

tert.am: ԵԱՀԿ գործող նախագահ Միրոսլավ Լայչակին զեկուցվել է մարտի 29-ին ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո Վիեննայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև կայացած առաջին պաշտոնական հանդիպման արդյունքների մասին:

Գործող նախագահը ողջունել է բանակցությունների կառուցողական մթնոլորտը, ինչպես նաև երկու պետությունների ղեկավարների հանձնառությունը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման համար ուղիներ փնտրելու ուղղությամբ հետագա քայլեր ձեռնարկելու հարցում:

«Մենք շարունակում ենք դրական տրամադրված լինել ու ամբողջովին աջակցել այս գործընթացին և ղեկավարների՝ հրադադարի ռեժիմն ամրապնդելու, ինչպես նաև մարդասիրական ոլորտում քայլեր ձեռնարկելու վերաբերյալ հանձնառությանը»,-ասվում է Լայչակի հայտարարությունում:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարությամբ էին հանդես եկել Փաշինյան-Ալիև հանդիպման վերաբերյալ:

Նրանք ընդգծել են, որ հանդիպումն անցել է դրական և կառուցողական մթնոլորտում: 

«Հանդիպումն անցել է դրական և կառուցողական մթնոլորտում և հնարավորություն է ընձեռել երկու ղեկավարների համար պարզաբանել իրենց դիրքորոշումը: Նրանք մտքեր են փոխանակել կարգավորման գործընթացին վերաբերող մի շարք հիմնական հարցերի շուրջ», - ասվում է հայտարարության մեջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել