factor.am: «Իհարկե, եղանակային իրավիճակով պայմանավորված, ինչպես նաև սեզոնով, երբ որ սուր շնչառական վարակներն ավելի են ակտիվանում, ինչպես ամեն ձմեռ, այս ձմեռ ևս ունենք մի փոքր լարվածություն»,- Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Նա նկատեց, որ իրականացնում են բազմաթիվ միջոցառումներ դրանց հետ կապված։ «Դպրոցներում բացակայությունների մեծ մասը կանխարգելիչ բացակայություններ են»,- ասաց Արսեն Թորոսյանը։