tert.am: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Դավոսի տնտեսական համաշխարհային ֆորումին կհանդիպի Իրաքի նախագահ Բարհամ Սալեհին, Պակիստանի վարչապետ Իմրան Խանին և Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենին: Այս մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը
ТАСС-ի հաղորդմամբ՝ ամերիկացի առաջնորդը հանդիպում կունենա Շվեյցարիայի նախագահ Սիմոնետա Սոմարուգոյի և Իրաքի Քրդական ինքնավար շրջանի ղեկավար Նեչիրվան Բարզանի հետ: Բանակցությունների թեմաներն ու այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Մեկ տարի առաջ ամերիկացի նախագահը ԱՄՆ կառավարության աշխատանքը մասամբ կաթվածահար արած բյուջետային ճգնաժամի պատճառով հարկադրված էր չեղարկել ֆորումին իր մասնակցությունը:
comment.count (0)