Լիբանանում Հայաստանի Հանրապետության դեսպան Վահագն Աթաբեկյանը մայիսի 2-ին այցելել է Լիբանանում զարգացած ենթակառուցվածքներով և հարուստ պատմամշակութային ժառանգությամբ հայտնի Բեքաա շրջան և հանդիպեց նահանգապետ Քամալ Աբու Ժաուդին (Kamal Abou Jaoude):
ՀՀ դեսպանը նահանգապետին ներկայացրել է ՀՀ տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինների ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ իրականացվող հեռանկարային ծրագրերը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-լիբանանյան ապակենտրոնացված համագործակցության զարգացման և ընդլայնման հեռանկարի շուրջ:
comment.count (0)