Դեռ փոփոխություններ չկան. Georgian Airways-ը շարունակում է թռիչքներ իրականացնել դեպի Ռուսաստան |tert.am|
08:23 - 22 հունիսի, 2019

Դեռ փոփոխություններ չկան. Georgian Airways-ը շարունակում է թռիչքներ իրականացնել դեպի Ռուսաստան |tert.am|

tert.am: Վրացական Georgian Airways ավիաընկերության օդանավերը շարունակում են թռչել դեպի Ռուսաստան և հակառակ ուղղություններով: Տոմսեր են վաճառվում նաև հուլիսի համար: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են ընկերությունից:

«Տոմսեր կարելի է ձեռք բերել առանց սահմանափակումների: Եթե փոփոխություններ լինեն, մենք կհայտնենք, դեռ փոփոխություններ չկան»,- հայտնել են ընկերությունից:

Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ուրբաթ հրամանագիր է ստորագրել, որը ռուսական ավիաընկերություններին արգելում է հուլիսի 8-ից սկսած ՌԴ քաղաքացիներին փոխադրել Վրաստանի տարածք: Այս մասին ասվում է Կրեմլի հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ հրամանագիրն ստորագրվել է Ռուսաստանի և նրա քաղաքացիների անվտանգության նկատառումներով և գործելու է ժամանակավոր:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել