Դեմ չենք ընտրությունները հետաձգելուն, սակայն քայլեր անողները մենք չենք․ դա իշխանության լիազորությունն է․ Հայկ Խանումյան
14:58 - 27 մարտի, 2020

Դեմ չենք ընտրությունները հետաձգելուն, սակայն քայլեր անողները մենք չենք․ դա իշխանության լիազորությունն է․ Հայկ Խանումյան

Արցախում մարտի 31-ին տեղի ունենալիք նախագահական և խորհրդարանական  ընտրությունների հետաձգման թեմայով զրուցել ենք «Ազգային վերածնունդ կուսակցության» կողմից առաջադրված նախագահի թեկնածու, կուսակցության նախագահ, ԱՀ Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Խանումյանի հետ։

- Պարո՛ն Խանումյան, կո՞ղմ եք արդյոք ընտրությունները հետաձգելուն։ Եթե այո, ապա ինչ քայլեր եք ձեռնարկել այդ ուղղությամբ։

- Դեմ չենք։ Քայլեր անողները մենք չենք, դա իշխանության լիազորությունն է։ Եթե կա նման անհրաժեշտություն, համապատասխան որոշում ընդունում են և իրականացնում են։ Ինչո՞ւ պետք է դիմենք։ Այսինքն՝ իշխանություն ունենք, ինքը պետք է որոշի՝ անի, թե չանի նման քայլ։

- Ընտրությունների մասնակցային չլինելու ռիսկեր չե՞ք տեսնում այս իրավիճակում։

- Հնարավոր է չգան կամ խուսափեն գալ, բայց այդ օրն ամենաապահով տեղը ընտրատեղամասն է լինելու, որովհետև ախտահանված են լինելու, ձեռնոց են տալու, դիմակ են տալու, առանձին գրիչ են տալու։ Մարդիկ այնպես չի, որ մեկուսացված են կամ կարանտին է Արցախում։ Բոլորը դուրս են գալիս, շփվում են, գնում են աշխատանքի կամ խանութ, դուրս են գալիս բակեր։ Տեղամաս գնալն առանձնահատուկ չի լինի։

- Եթե, այնուամենայնիվ, ընտրությունները կայանան և հետո անցանկալի զարգացումներ լինեն կորոնավիրուսի հետ կապված, Դուք քաղաքական պատասխանատվություն կկիսե՞ք իշխանությունների հետ։

-  Ինչո՞ւ պետք է կիսեմ։ Մենք չենք պատասխանատուն՝ արտակարգ դրություն մտցնելու կամ չմտցնելու։ Ով որ ունի այդպիսի լիազորություն, թող ինքն էլ պատասխանատվություն վերցնի։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել