factor.am: ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց Կառավարության ներկայացրած՝ դեղերի շուկայում շրջանառության ավելի արդյունավետ վերահսկողության մեխանիզմներ նախատեսող նախագիծը։ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն ընդունվեց միաձայն՝ 103 ձայներով։

ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանի խոսքով՝ դեղերի շուկայում տեսչական մարմնի կողմից իրականացված վերահսկողության ընթացքում պարզվել է, որ բազմաթիվ կազմակերպություններ ԵՏՄ անդամ երկրներից, գործող օրենսդրության պահանջների խախտմամբ, առանց փորձաքննության և նախարարության կողմից տրվող համապատասխանության հավաստագրի, մեծածախ ծավալներով ներմուծում, ազատորեն դրաշմապիտակավորում և իրացնում են բազմաթիվ` որակի, անվտագության և արդյունավետության առումով կասկած հարուցող, ինչպես նաև հնարավոր չգրանցված, գրանցված, բայց որակազրկված, կեղծ, հոգեմետ դեղեր»։

Ասոյանը նշեց, որ նախագծով՝ ցանկացած քաղաքացի կարող է ուղղակի սքանավորել դեղերի դրոշմապիտակները․ «Մենք հավելվածը պահում ենք և այդ ճանապարհով հասկանում ենք՝ արդյոք դեղն անցել է համապատասխան փորձաքննություն, թե՝ ոչ, և առկա է առողջապահական նախարարության փորձաքննության կենտրոնի համապատասխան եզրակացությունը, թե՝ ոչ»: