Դատարանը վարույթ է ընդունել Արամ Օրբելյանի հայցադիմումն՝ ընդդեմ Նիկոլ Փաշինյանի |pastinfo.am|
15:12 - 08 ապրիլի, 2020

Դատարանը վարույթ է ընդունել Արամ Օրբելյանի հայցադիմումն՝ ընդդեմ Նիկոլ Փաշինյանի |pastinfo.am|

pastinfo.am: Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Ալեքսեյ Սուքոյանի նախագահությամբ, վարույթ է ընդունել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Արամ Օրբելյանի հայցադիմումն ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի: Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից:

Դատական հայցի պատճառ է դարձել Փաշինյանի հայտարարությունը: Մարտի 10-ին Քաջարանում «Այո»-ի քարոզարշավի ժամանակ ՀՀ վարչա­պետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ Արամ Օրբելյանը, ով հանդիսանում է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը «էն ժամանակներում երբ մարտի մեկի հետ կապված գործ էր քննվում ՍԴ-ում, բազմիցս ելումուտ է արել Սահմանադրական դատարան», որը չի արձանա­գրվել սահմանված կարգով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել