Դատարանը մերժել է Սամվել Բաբայանի՝ ընդդեմ Արցախի ոստիկանության անձնագրային վարչության հայտը |armtimes.com|
14:13 - 11 փետրվարի, 2020

Դատարանը մերժել է Սամվել Բաբայանի՝ ընդդեմ Արցախի ոստիկանության անձնագրային վարչության հայտը |armtimes.com|

armtimes.com: Այսօր՝ փետրվարի 11-ին, Արցախի Հանրապետության առաջին ատյանի դատարանը հրապարակել է Սամվել Բաբայանի դատական գործով վճիռը:

Բաբայանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ դատարանը մերժել է Սամվել Բաբայանի՝ ընդդեմ Արցախի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության միջամտող վարչական ակտը ոչ իրավաչափ ճանաչելու, իրավունքը վերականգնող վարչական ակտը ընդունելու, հաշվառումը և ընտրական իրավունքը վերականգնելու պահանջը:

Ըստ մամուլի ծառայության՝ կայացվել է ակնհայտ քաղաքական որոշում:

Հիշեցնենք, որ 2019 թվականին Սամվել Բաբայանը հայտարարել էր 2020 թվականին կայանալիք նախագահական ընտրություններին մասնակցելու մտադրության մասին, սակայն, ինչպես պարզվեց, Արցախի իշխանությունները նրան հանել էին պետռեգիստրից: Այս հանգամանքը արհեստական խոչընդոտ հանդիսացավ նրա՝ նախագահական ընտրություններին մասնակցության համար, քանի որ վերջին 10 տարում Արցախում մշտաբնակության ցենզը նախապայման է բոլոր թեկնածուների համար:

Սամվել Բաբայանը սա համարել էր անօրինական որոշում եւ որոշել հայց ներկայացնել դատարան:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել