armtimes.com: ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին կալանավորելու որոշում կայացվեց:
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մարինե Մելքոնյանի նախագահությամբ, քիչ առաջ հրապարակեց այս որոշումը՝ այդպիսով բավարարելով Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 24-ին Կոստանյանը Մարտի 1-ի գործով ներգրավվել էր որպես մեղադրյալ: ՀՀ հատուկ քննչական ծառայությունը նրան 48 ժամ էր առաջարկել՝ վարույթն իրականացնող մարմին ներկայանալու եւ մեղադրանք առաջադրելու համար: 48 ժամը լրանալուց հետո ՀՔԾ-ն նրա նկատմամբ հայտարարել էր հետախուզում՝ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնելով դատարան:
ՀՔԾ-ն առ այսօր չի տեղեկացրել, թե Կոստանյանը ՀՀ Քրեական օրենսգրքի որ հոդվածներով է ներգրավվել որպես մեղադրյալ:
comment.count (0)