Դատավոր Կարեն Ֆարխոյանը վարույթ է ընդունել Արմեն Թավադյանի եւ Վարուժան Մկրտչյանի վերաբերյալ քրեական գործը |armtimes.com|
14:21 - 04 մայիսի, 2020

Դատավոր Կարեն Ֆարխոյանը վարույթ է ընդունել Արմեն Թավադյանի եւ Վարուժան Մկրտչյանի վերաբերյալ քրեական գործը |armtimes.com|

armtimes.com: Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրի դատավոր Կարեն Ֆարխոյանը ստացել է «5-րդ ալիք»-ի սեփականատեր Արմեն Թավադյանի եւ Ռոբերտ Քոչարյանի աջակից Վարուժան Մկրտչյանի վերաբերյալ քրեական գործը:

Այս մասին հարցին ի պատասխան տեղեկացրին դատավորի աշխատակազմից:

Քրեական գործը ընդունվել է վարույթ, դատական նիստ դեռեւս նշանակված չէ:

Ապրիլի 15-ին Երեւան քաղաքի դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանը, որին ի սկզբանե մակագրված էր այդ գործը, որոշել էր այն փոխանցել դատավոր Կարեն Ֆարխոյանին, քանի որ նրա վարույթում է գտնվում Արմեն Թավադյանի վերաբերյալ մեկ այլ քրեական գործ: Այդ գործով Արմեն Թավադյանը մեղադրվում է որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ խուլիգանության համար:

Թավադյանի ու Մկրտչյանի վերաբերյալ գործը առնչվում է Մարտի 1-ի գործին: 

Մանրամասները՝ armtimes.com-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել