Դատական նոր հայց՝ ընդդեմ Տնտեսագիտական համալսարանի |news.am|
07:20 - 24 հուլիսի, 2019

Դատական նոր հայց՝ ընդդեմ Տնտեսագիտական համալսարանի |news.am|

news.am։ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) մի խումբ դասախոսներ նոր հայցադիմում են ներկայացրել ընդդեմ բուհի։ 

Դասախոսների հայցադիմումը Վարչական դատարան է մուտքագրվել հուլիսի 23–ին և մակագրվել Վարչական դատարանի դատավոր Սամվել Հովակիմյանին։

Դասախոսները պահանջում են անվավեր ճանաչել Տնտեսագիտական համալսարան գիտամանկավարժական կազմի ընտրության և տեղակալման կանոնակարգը։

Նշենք, որ ՀՊՏՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի նախաձեռնությամբ բուհում թափուր դասաժամերի համար մրցույթ է անցկացվել Տնտեսագիտական համալսարան գիտամանկավարժական կազմի ընտրության և տեղակալման կանոնակարգի համաձայն։ Մրցույթի համար դիմել էին շուրջ 450 դասախոսներ, որոնցից շատերը, այդ թվում դատարան դիմած 7 դասախոսները դուրս էին մնացել բուհից։

Հիշեցնենք, որ հուլիսի 4–ին Երևան քաղաքի դատարանի դատավոր Ռուբեն Ներսիսյանն էլ օրեր առաջ որոշում էր կայացրել բավարարել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի 17 դասախոսների ներկայացրած՝ հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը և արգելել «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի գիտամանկավարժական կազմի ընտրության և տեղակալման» կանոնակարգի գործունեության մեջ դնելը:

Այս որոշումը, սակայն բեկանել էր Վերաքննիչ քաղաքացիական դատարանը։ Բուդի ռեկտորի պաշտոնակատարի խոսքով՝ մրցութային կանոնակարգի կարճաժամկետ արգելանքը հանվել է, ինչի շնորհիվ մրցույթի արդյունքները սեպտեմբերից կկիրառվեն ամբողջ ծավալով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել