Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին
20:19 - 02 մարտի, 2020

Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին

Մարտի 2-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հանդիպումը ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: Այս մասին տեղեկացնում է ՊՆ լրատվական ծառայությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյա հոբելյանին նվիրված՝ 2020թ.-ին նախատեսված  համատեղ միջոցառումների ցանկը և իրականացման եղանակները, հայ-ռուսական ռազմավարական գործընկերության հետագա զարգացման ուղիները, տարածաշրջանային անվտանգության խնդիրներ, Սիրիայում տիրող իրավիճակը, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել