Դադարեցվել են Ստամբուլ- Թեհրան և Թեհրան-Ստամբուլ ամենօրյա չվերթները |ermenihaber.am|
12:35 - 25 փետրվարի, 2020

Դադարեցվել են Ստամբուլ- Թեհրան և Թեհրան-Ստամբուլ ամենօրյա չվերթները |ermenihaber.am|

ermenihaber.am: Թուրքական «Pegasus Airlines» ավիաընկերությունը կորոնավիրուսի հնարավոր տարածումից խուսափելու նպատակով ժամանակավորապես դադարեցրել է Իրանի Իսլամական Հանրաօետության (ԻԻՀ) հետ օդային հաղորդակցությունը:

Ավիաընկերության հայտարարության մեջ  մասնավորապես ասվում է. «Իրանում կորոնավիրուսի տարածման պատճառով, «Pegasus» ավիաընկերությունը մինչև մարտի 11-ը դադարեցնում է Ստամբուլ- Թեհրան և Թեհրան-Ստամբուլ ամենօրյա չվերթները»:

Նշվում է, որ այս պահից սկսած մինչև մարտի 11-ի չվերթների համար վճարված բոլոր ավիատոմսերի գումարները փոխհատուցվելու են:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել