Գույքի օրինական կամ անօրինական լինելու հարց չկա. այն օրինական է, ունի վկայական. Նարեկ Բաբայանը՝ «Գոլդեն Փելես»-ի մասին |aysor.am|
09:44 - 26 սեպտեմբերի, 2019

Գույքի օրինական կամ անօրինական լինելու հարց չկա. այն օրինական է, ունի վկայական. Նարեկ Բաբայանը՝ «Գոլդեն Փելես»-ի մասին |aysor.am|

aysor.am։ Կառավարության այսօրվա նիստում որոշեց ՊԵԿ նախկին ղեկավար Արմեն Ավետիսյանի նվիրատվությունը՝ Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցը որպես նվիրատվություն փոխանցել Հայաստանի Հանրապետությանը, այն կշահագործվի պետության կարիքների համար:

«Գոլդեն Փելիս» հյուրանոցը՝ շարժական և անշարժ գույքի հետ միասին գնահատվում է շուրջ 16.5 մլն դոլար, կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը:
Նա նկատեց, որ հյուրանոցը գնելու և վարձակալելու առաջարկներ են եղել, իսկ թե ինչ գներ են առաջարկվել, Բաբայանը չմանրամասնեց:

Հարցին, թե հիմա, երբ արդեն գույքը փոխանցվելու է կառավարությանը, ստուգվե՞լ է դրա՝ օրինական ճանապարհով ձեռքբերված լինելու հարցը, Բաբայանը նկատեց.
«Ձեր ձևակերպումն այդքան էլ այդպես չէ, որ ստուգվում էր ձեռքբերման օրինականությունը: Ձգձգման պատճառը եղել են տարբեր ռիսկերը, որոնք կարող էին առաջանալ, որովհետև կային գույքը ընդունելու տարբեր միջոցներ՝ ուղղակի գույք, թե որպես ՍՊԸ և այլն», - ասաց Բաբայանը:

Նա նաև նկատեց, որ այս ընթացում եղել է գույքի գույքագրում և գնահատում, ինչպես նաև հարկազատման հետ կապված քննարկումներ են անցկացվել:

Ճշտող հարցին, թե մինչև այս պահը չի՞ ստուգվել գույքի օրինական ձեռքբերման փաստը, Բաբայանն ասաց, որ դա կադաստրի կոմիտեի տիրույթում չէ:

«Գույքի օրինական կամ անօրինական լինելու հարց չկա: Այն օրինական է, ունի վկայական, իսկ կառուցման հետ կապված խնդիրներ կան, թե չկան, մեր տիրույթից դուրս է: Ես չեմ կարող այդ հարցին պատասխանել», - ասաց նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել