«Գովազդի մասին» օրենքի լրացման նախագիծն ստացել ՀՀ ԱԺ ԳԿՄՍԵՍ հանձնաժողովի դրական եզրակացությունը
21:53 - 10 ապրիլի, 2020

«Գովազդի մասին» օրենքի լրացման նախագիծն ստացել ՀՀ ԱԺ ԳԿՄՍԵՍ հանձնաժողովի դրական եզրակացությունը

ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանն «Ֆեյսբուք»-ի իր էջի գրառումով տեղեկացրել է «Գովազդի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկման և նախատեսվող փոփոխությունների մասին. օրենքի նախագիծն ստացել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Հայրապետյանն իր գրառման մեջ նշել է. «Հ1-ը կստանա գովազդի հնարավորություն, սակայն հավելյալ սահմանափակումներ կկիրառվեն. կարգելվեն նաև գովազդային վիճակախաղերի, տոտալիզատորների, գիշերային ակումբների և այլ տեսակի գովազդներ: ԱԺ ԳԿՄՍԵՍ հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 10-ի նիստում, որը վարել է հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Հովհաննիսյանը, առաջին ընթերցմամբ քննարկվել է «Գովազգի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալը նշել է, որ առաջարկվող լրացումը պայմանավորված է «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքում կատարվող փոփոխություններով: Գործադիրի առաջարկով «Գովազգի մասին» օրենքում լրացմամբ Հանրային հեռուստաընկերությամբ կարգելվի նաև ոչ խաղարկությամբ ,խաղարկությամբ, համակցված, գովազդային վիճակախաղերի, տոտալիզատորների, ինտերնետ շահումով խաղերի, գիշերային ակումբների գովազդը: Իսկ թե ինչ քաղաքական խնդիր է լուծվում օրենքի սույն նախագծով, ապա այս հարցի պատասխանը կգտնեք իմ վերջին ելույթում՝shorturl.at/JRSX4»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել